Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ

Սիրիայում իրավիճակը փոխվում է հօգուտ ապստամբների. IISS

Սիրիայում, որտեղ շուրջ երկու տարի շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև, իրավիճակը գնալով փոխվում է հօգուտ ընդդիմադիրների, ընդ որում օտարերկրյա ինտերվենցիայի հավանականությունը նախկինի պես շարունակում է փոքր մնալ: Այս մասին ասվում է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազային ինստիտուտի (International Instuture for Strategic Studies, IISS) հրապարակած «Ռազմական բալանս-2012» ամենամյա զեկույցում:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, IISS-ի կարծիքով՝ սիրիական հակամարտությունը շարունակում է մնալ միջազգային անվտանգության կենտրոնական խնդիրներից մեկը: Այդ ոլորտում կարևոր խնդիրներ են նաև Չինաստանի ավելացող ռազմական հզորությունը և այլ ասիական երկրների պաշտպանական ծախսերի մշտական աճը:

Փաստաթղթում նշվում է, որ, չնայած սիրիացի ապստամբների որոշակի հաջողություններին, երկրում կարող է ձևավորվել փակուղային իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկ չի կարողանա վճռական առավելության հասնել: Կառավարական ուժերը կարող են հաջողության հասնել ընդդիմության խմբավորումների դեմ, եթե վերջիններս հրաժարվեն պարտիզանական կռիվներից և փորձեն մշտական հսկողության տակ վերցնել երկրի խոշոր քաղաքները:

Եվս մեկ գործոն, որ կարող է խանգարել ընդդիմության հաղթանակին, փորձագետները նշում են դրանում ուժեղ քաղաքական և ռազմական ղեկավարության բացակայությունը, ինչը կարող է պառակտում առաջացնել ապստամբների շրջանում: Ընդ որում, այդ դեպքում բանակը կլինի ամենաուժեշը մյուս զինված խմբավորումների շրջանում:

Ինչ վերաբերում է ուժերի և միջոցների համաշխարհային ռազմական բալանսին, IISS-ը նշում է, որ 2012թ. պատմության մեջ առաջին անգամ Ասիայի երկրների ռազմական ծախսերը գերազնացել են Եվրոպայի ռազմական ծախսերը: Վերլուծաբանները հատուկ շեշտում են Չինաստանի բանակի մոդեռնիզացումը, որի սպառազինության մեջ սեպտեմբերին մտավ երկրի պատմության մեջ առաջին ավիակիրը:
Իր ռազմական հզորությունը շարունակում է ավելացնել նաև Հյուսիսային Կորեան, որը, IISS-ի գնահատականներով, ունի քիմիական զենքի աշխարհում երրորդ զինանոցը: Պխենյանի պլուտոնի պաշարները կարող են բավարարել 12 միջուկային մարտագլխիկի համար, ասվում է զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում