Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում «ռոսսոներիներ»-ը նվաճելու են Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Facebook-ի իր էջում Բալոտելլին գրել է հետևյալը. ««Բարսելոնա»-ից կրած մեկ պարտությունով մեր հաջողությունները չեն ավարտվում:
Ես հավատում եմ թիմի հաջողությանը: Այդպես էր նաև այն ժամանակ, երբ պայմանագիր էի ստորագրում «Միլան»-ի հետ: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում նվաճելու ենք Չեմպիոնների Լիգայի գավաթը»:







































