Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ո՞ւմ դեմ է ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այդպես էլ չհաջողվեց տեր կանգնել և հնարավորինս արդյունավետ օգտագործել նախագահական ընտրություններին ստացած 540 հազար ձայները: Միգուցե ընտրություններից անմիջապես հետո իմանալով իր այդ անսպասելի «հաջողության» մասին՝ նա շոկ է ապրել, բայց այսօր կարծես թե ցայտնոտի մեջ է հայտնվել և չի կարողանում ճիշտ հաշվարկել հետագա քայլերն ու դառնալ դրության տերը: Գնալով նա ավելի էմոցիոնալ հայտարարություններ կամ քայլեր է անում: Եվ դրա ապացույցը հացադուլ սկսելն ու այն հայտարարությունն է, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանն իր դիակի վրա երդում կտա:

Իհարկե, դժվար է սպասել, թե Ս. Սարգսյանն այդ հայտարարությունից կհուզվի և ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը կհանձնի Ր. Հովհաննիսյանին: Եթե ՀՀԿ-ին հաջողվեց «հաղթահարել» նախընտրական շրջանում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն և նրա կողմից ՍԴ դիմել-չդիմելու կամակորությունը կամ Անդրիաս Ղուկասյանի մեկամսյա հացադուլը, ապա Ր. Հովհաննիսյանի անհավասարակշիռ քայլերը հաստատ կհաղթահարի:

Այդ ամենը հասկանում է նաև Ր. Հովհաննիսյանը: Եվ այս պարագայում արդեն տպավորություն է ստեղծվում, թե վերջինիս ողջ գործողությունն ուղղված է ոչ միայն իշխանությունների ու անձամբ Ս. Սարգսյանի, այլև ընդդիմության ու հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:

Որքան էլ ընդդիմությունը Հայաստանում իրական գերակշռող ձայներ ունենա, անցած մի քանի համապետական ընտրությունների փորձը ցույց է տվել, որ իշխանությունները մեծ հաջողությամբ փոշիացրել են հիմնական այդ քվեները: Այսինքն՝ նրանք ձայների բաշխումն այնպես են կազմակերպել, որ հիմնական ընդդիմադիր ուժը կամ թեկնածուն չնչին տոկոսներ ունենա, որպեսզի հետագայում չկարողանա ժողովրդին համախմբել կամ իրենց մեծ պահանջներ ներկայացնել: Զարմանալի է, թե իշխանություններն ինչու այս անգամ նույնը չարեցին և թույլ տվեցին, որ Ր. Հովհաննիսյանի օգտին գրանցվի 37 տոկոս ձայն:

Դեռևս աշնանը իշխանական քարոզչամեքենան անընդհատ բարձրաձայնում էր, որ Ր. Հովհաննիսյանը երկրորդ տեղում է և ունի մոտ 30 տոկոս, և որ Ս. Սարգսյանին մինչև 60 տոկոսն էլ բավարար է: Այդպիսով ընտրությունների այս արդյունքների համար նախապես տրամադրվածություն ստեղծվեց: Հակառակ դեպքում կարող էին Ր. Հովհաննիսյանի ձայները բաշխել մի քանի թեկնածուների միջև՝
անկախ այն հանգամանքից, թե այդ ձայները «Ժառանգության» ղեկավարինն էին, ողջ ընդդիմադիր ուժերի համակիրներինը, թե իշխանություններն էլ են օգնել այդ հարցում: Եվ իշխանությունները, կարծես, ի դեմս Ր. Հովհաննիսյանի՝ փորձում էին նոր և ուժեղ ընդդիմադիր բևեռ ձևավորել, որ հետագայում օգտագործեն թե ներքին, թե արտաքին զարգացումների դեպքում:

Արտաքին զարգացումների պարագայում Ր. Հովհաննիսյանն ուներ որոշ հնարավոր բնորոշիչներ, որոնք կարող էին օգտագործվել Ռուսաստանի դեմ, որն այսօր այնքան անհրաժեշտ է Ս. Սարգսյանին: Նրա վերընտրվելուց հետո Ռուսաստանը կսկսի ավելի մեծ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա Մաքսային և Եվրասիական միություններին անդամակցելու համար, ինչը, հավանաբար, արդեն արվել է Մոսկվա կատարած այս այցի ժամանակ:

Ր. Հովհաննիսյանը լինելով ծնունդով ԱՄՆ-ից և ունենալով ամերիկյան գործչի համարում ՝ կարող էր օգնել իշխանություններին խուսափելու այդ անդամակցության վտանգից: Բայց նա չկարողացավ համախմբել ընդդիմադիր դաշտը և ուժեղանալ: Եվ այդպիսով չկարողացավ իշխանություններին, ինչու չէ՝ այս պարագայում նաև Հայաստանին օգնել այդ հարցում: Ս. Սարգսյանն այս հարցում նույնպես Ռուսաստանի դեմ մնաց մենակ՝ հետևում ունենալով ոչ լեգիտիմ և թույլ իշխանություն և ԲՀԿ-ի նման այլընտրանքային կիսաընդդիմություն, որին ռուսները կարող են օգտագործել, երբ հարմար գտնեն: Իսկ ԲՀԿ-ի հարցում Ր. Հովհաննիսյանը սխալ թույլ տվեց, երբ «Ժառանգություն»-ում ռուսական ազդեցության տակ համարվող Ռուբիկ Հակոբյանի հետ միասին, միգուցե՝ նաև հորդորով գնաց Հայաստանում ՌԴ դեսպանի, հետո նաև Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու: Այսինքն՝ ռուսները նույն Ր. Հովհաննիսյանի միջոցով շատ հեշտ լուծեցին ռուսական ճնշումներին դիմակայելու Ս. Սարգսյանի մղումները:

Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, այստեղ նույնպես Ր. Հովհաննիսյանը չկարողացավ ուժեղ գտնվել: Նրան չհաջողվեց Երևանի ավագանու ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերին համախմբել իր շուրջը: Ավելին՝ Գ. Ծառուկյանի հետ հանդիպումը ավելի շուտ նրա դեմ աշխատեց: Եվ ԲՀԿ-ից հնչող այն հայտարարությունները, թե քաղաքապետի ընտրությունների ժամանակ համախմբմանը կողմ է, բայց դա պետք է լինի իր առանցքի շուրջ, հասկանալի է, որ գրեթե խաղից դուրս վիճակում է թողնում «Ժառանգությանը»: ՀԱԿ-ը հայտարարել է, որ համախմբման պարագայում իր համար խոչընդոտ չէ, թե ով կգլխավորի ավագանու միասնական ցուցակը: Եվ չի բացառվում, որ նրանք ԲՀԿ-ի հետ համագործակցեն: Իսկ թե ՀՅԴ-ն ինչ կանի՝ այնքան էլ կարևոր չէ, որովհետև իրենից առանձնապես մեծ ուժ չի ներկայացնում:

Քաղաքապետի ընտրություններին նման դասավորությամբ մասնակցելու պարագայում Ր. Հովհաննիսյանը հասկանում է, որ ինքը կկորցնի նախագահական ընտրություններին ստացած 37 տոկոսի էֆեկտը, և որ ԲՀԿ-ն իր վարչական, ֆինանսական ու այլ լծակներով ավելի մեծ տոկոս կստանա: Եվ այսքանից հետո Ր. Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան հացադուլ անելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում