AS-ը հայտնում է, որ Բրազիլիայի «Սան-Պաուլու» ակումբը պատրաստվում է պայմանագիր առաջարկել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով արդեն հայտնել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը լքելու իր որոշման մասին:
Դարպասապահն անձամբ չի ցանկանում լքել Եվրոպան, սակայն հայտարարել է, որ կփորձի իր ուժերն այլ առաջնությունում:
Հիշեցնենք, որ Վալդեսը հանդես է գալիս «Բարսելոնա»-ում 2002 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը 26 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում:







































