Մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը՝ Պավել Բալայի գլխավորությամբ: Բալայի օգնականներն են Քրիստիան Նիկան և Սեբաստիան Գեորգին:
Չորրորդ պաշտոնյան է Ալեքսանդրու Տուդորը:










































