Galaxy S IV-ի թողարկման նախաշեմին Samsung-ը հավանաբար կթողարկի Galaxy S III-ի կատարելագործված տարբերակը: Անցած տարի թողարկված սարքի թարմացված տարբերակը կստանա ավելի հզոր մարտկոց (300 ամպեր/ժամից կհասցվի 2400 ամպեր/ժամի), անլար լիցքավորիչ և կատարելագործված դիսփլեյ (SuperAMOLED):Այս մասին հայտնում է Vesti-ն:
Samsung-ը հաճախ է թողարկում իր սարքերի թարմացված տարբերակները (Galaxy S Plus, Galaxy S Advance և Galaxy S II Plus): Galaxy S III-ի թարմացման մանրամասները բացահայտել է բջջային սարքերի ոլորտի ռուս վերլուծաբան և լրագրող Էլդար Մուրտազինը, որը հայտնի է Samsung-ի գործունեության մասին բազմաթիվ հավաստի տեղեկությունների փոխանցմամբ: Օրինակ՝ նա հայտնել էր կոնֆերանսի ամսաթիվը, երբ պիտի ներկայացվեր Galaxy S IV-ը: Նա այդ մասին հայտնել էր Samsung-ի պաշտոնական հայտարարությունից մեկ շաբաթ առաջ:











































