Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում, որպեսզի պարզաբանի նրանց կարծիքը` Չեմպիոններ Լիգայի հնարավոր գավաթակրի վերաբերյալ:
Ֆուտբոլի երկրպագուներին առաջարկվել է ընտրություն կատարել «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև: Հարցման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլասերների մեծամասնությունը նախապատվություն են տալիս Տիտո Վիլանովայի սաներին:
Կատալոնական ակումբի հաղթանակի համար քվեարկել է հարցվողների 65 %-ը: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 39 000 երկրպագու:








































