Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլաֆանեին մեղադրել է բանկային հաշիվներից 9 մլն դոլար գողանալու մեջ: 54-ամյա արգենտինացին այդ մասին հայտարարել Canal America-ի ուղիղ եթերում:
«Եթե Կլաուդիան արել է այն, ինչից ես վախենում եմ, ցավոք, նա բանտ կգնա»,- ասել է Մարադոնան:
Մարադոնան Վիլաֆանեի հետ ծանոթացել է Բուենոս Այրեսի «աղքատների» շրջանում այն ժամանակ, երբ ինքն արդեն հանրահայտ էր: Կլաուդիան հերքում է գողություն կատարելու մասին շրջանառվող լուրերը: Մարադոնայի և Վիլաֆանեի երկու դուստրերը Twitter-ում սատարել են մորը:











































