Ֆրանսիան և ԵՄ-ն պարտավոր են հանել Սիրիա զենքի մատակարարումների արգելքը, քանի որ էմբարգոն շրջվել է նրանց դեմ, ում կոչված էր պաշտպանել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Մեր պարտքն է կոալիցիային և Սիրիայի ազատ բանակին բոլոր հնարավոր միջոցներով օգնել»,- գրել է Ֆաբիուսը Liberation ֆրանսիական թերթի կայքում հրապարակված հոդվածում:
Հոդվածում Ֆաբիուսը հայտարարել է, որ եվրոպական էմբարգոն նպատակ ուներ թույլ չտալ նոր մահեր և ընդհարումներ, սակայն այսօր այն դուրս է եկել ընդդիմության դեմ, ում կոչված էր պաշտպանել:
Հոդվածում նաև նշվում է, որ Ֆրանսիան ապագայում նույնպես կփորձի համոզել եվրոպական գործընկերներին սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն վերացնելու անհրաժեշտության հարցում:









































