Սպորտային հագուստ արտադրող Adidas ընկերությունն իր կոշիկի առցանց-ուղեցույցում թողարկել է գործառույթ, որը հնարավորություն է տալիս սպորտային կոշիկներ ստեղծել Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» մոտիվներով: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Գնորդը կարող է ընտրել սպորտային կոշիկների հարմար մոդել, նաև ինքնուրույն կինոսագայի հետ կապված դեկորի տարրեր ավելացնել:
Այդպիսի կոշիկի մեկ զույգն արժե 110-120 դոլար:












































