Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տարածաշրջանային բարդ խաղի հակառակ կողմը

Առանցքային հարցերից մեկը, որ այսօր առկա է տարածաշրջանում թե՛ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ, թե՛ նաև միջազգային հանրության, ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի հարցն է՝ կլինի՞ լայնածավալ էսկալացիա, թե՞ չի լինի: Այս հարցին պատասխանելն իսկապես շատ դժվար է, որովհետև պարզապես ակնհայտ է, որ արդեն իսկ մի անսպասելի ուղղությամբ էսկալացիան ակնառու է:

Ըստ էության բռնկվել է թուրք-քրդական պատերազմ, որի զարգացման սցենարները կարող են լինել միանգամայն անկանխատեսելի: Եվ այս պատերազմն, ըստ էության, սահմանակից է Հայաստանին: Եվ եթե մեր աչքի առաջ, պարզապես մեր կողքին բռնկվում է նման ռազմական կոնֆլիկտ, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի կարող նույնը տեղի ունենալ մեր մյուս կողքին, այսինքն՝ արդեն Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ արդեն կոնֆլիկտի մի կողմում կլինենք մենք՝ հայերս: Առավել ևս, որ այս ուղղությամբ ռազմական ծավալուն բախման հիմքերը, մեղմ ասած, ավելի քիչ չեն, եթե չասենք, որ ավելի տաք են, քան թուրք-քրդական կոնֆլիկտի հիմքերն էին:

Մյուս կողմից՝ թուրք-քրդական հակամարտությունը, պարզապես ռազմական կոնֆլիկտը մեզ, ըստ էության, կարող է հիմք տալ իրերին նայել մեկ այլ տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտին Թուրքիան որոշակիորեն մղվել է: Մինչ դրա հասունանալը տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում պաշտոնական Անկարան ձեռնամուխ եղավ ռազմական գործողությունների, իբրև թե ԻՊ ահաբեկչական խմբավորման, իրականում քրդերի դեմ:

Ակնհայտ է, որ Անկարայի այս գործողությունները հավանության է արժանացրել Միացյալ Նահանգները: Չի դժգոհել նաև Ռուսաստանը: Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել և՛ Օբամայի, և՛ Պուտինի հետ: Մոսկվան էլ որևէ կերպ չի փորձել հրապարակավ հետ պահել Անկարային գործողություններից: Սրան զուգահեռ՝ մենք ականատես ենք եղել ղարաբաղյան ուղղությամբ ԱՄՆ բանակցային ակտիվացման ջանքերին՝ միաժամանակ տեսնելով, որ Ռուսաստանը կարծեք թե առանձնապես չի խոչընդոտում այդ ջանքերին:

Եվ այս առումով շատ հավանական է դառնում, որ մենք ականատես ենք լինում ԱՄՆ դիրիժորությամբ մի տարածաշրջանային խաղի, որին Մոսկվան պարտավորվել է առնվազն չխանգարել, և որում բռնկվել է թուրք-քրդական մի մեծ կոնֆլիկտ, որին «չխանգարելուե համար ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության թեժացում, ռազմական բռնկում թույլ չտալու համար:

Այսինքն՝ իրականում ղարաբաղյան ներկայիս ակտիվությունը միանգամայն հնարավոր է, որ պայմանավորված էր թուրք-քրդական կոնֆլիկտ թեժացնելու ծրագրով, որն անկասկած շատ ավելի լայն ընդգրկում ունեցող խնդիր է, քան ղարաբաղյան հակամարտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում