ԱՄՆ Արիզոնա նահանգում մշակված ծրագիրն առաջարկվում է ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կանխել իրենց տարածքներ մեքենաների անօրինական մուտքը:
Այժմ կիրառվում են ոստիկանական փշե շղթաներ, որոնք և՛ վտանգավոր են, քանի որ դրանց պատճառով մեքենան կարող է դուրս թռչել ճանապարհից, և՛ անարդյունավետ են, քանի որ մեքենան կարող է ծակ անիվներով առաջ շարժվել: Արիզոնյան Pacific Scientific ընկերությունը պնդում է, որ հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որը չունի այդ թերությունները:
Նորույթը Pit-BUL է կոչվում և իրենից երկու ցանց է ներկայացնում, որոնք փաթաթվում են մեքենայի դիմացի անիվներին և կանգնեցնում են այն: Արտադրողի ներկայացուցիչները պնդում են, որ համակարգն արդյունավետ է աշխատում, եթե մեքենայի ծավալը չի գերազանցում 2,7 տոննան, իսկ արագությունը՝ 50 կմ/ժ-ը: Դժվար թե սարքավորման այս նկարագրությունը բավարարի ոստիկաններին, քանի որ ոստիկաններից փախչող վարորդները մեծ արագություններ են զարգացնում:
Արտադրողներն արդեն հայտարարել են Pit-BUL-ի գները. համակարգը 30 հազար դոլար արժե:








































