Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մախաչկալայի «Անժի»-ն Ֆերնանդո Տորեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով պաշտոնական առաջարկ էր արել Լոնդոնի «Չելսի»-ին, սակայն իսպանացի հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել ռուսական ակումբ:
«Էլ նինյո»-ն իր ներկայիս ակումբում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո կտեղափոխվի Իսպանիա կամ Իտալիա, եթե «Չելսի»-ն խաղացողին բաց թողնելու ցանկություն հայտնի:
Հիշեցնենք, որ Տորեսը «Չելսի» տեղափոխվեց 2011թ.՝ 50 մլն ֆունտի դիմաց, սակայն «Լիվերպուլ»-ից տեղափոխությունից հետո այդպես էլ չարդարացրեց սպասելիքները:






































