Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Նեյմարը և Դանի Ալվեսը, ովքեր հանգստանում էին Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, միացել են թիմին:
Վաղը նրանք և Շտեգենը բուժզննում կանցնեն և կսկսեն մարզվել անհատական ծրագրով: Իսկ արդեն ուրբաթ օրը նրանք կմիանան թիմին և լիարժեք մարզում կանցկացնեն:
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսիին, Կլաուդիո Բրավոյին և Խավյեր Մասկերանոյին, ապա նրանք թիմին կմիանան երկուշաբթի օրը:








































