Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է նոյեմբերին այցելել Ֆրանսիա։ Այդ մասին հայտարարել է Թեհրանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։
Նա ընդգծել է, որ իր հետ բերել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակը, որում էլ նա Իրանի նախագահին հրավիրել է նոյեմբերին այցելել Ֆրանսիա։ Ֆաբիուսն այդ հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո։ Ֆաբիուսը մեկօրյա այցով Թեհրան է ժամանել այսօր առավոտյան։ Դա Ֆրանսիայի արտգործնախարարի առաջին իրանական այցն է վերջին 12 տարում։











































