Իտալական Fiat կոնցերնի (որը հանդիսանում է Թուրինի «Յուվենթուս»-ի բաժնետերը) տնօրեն Ջոն Էլկանը հերքել է, որ ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ թուրինյան ակումբ:
«Իհարկե, Իբրահիմովիչը մեր ակումբի պատմության մասն է, սակայն առաջին հերթին պետք է մտածել ակումբի շահերի մասին:
«Յուվենթուս»-ին հիմա գերաստղ պետք չէ, գերաստղ է «Յուվե»-ի ամբողջ կազմը»,- Էլկանի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:





































