Լոնդոնում բրիտանական թանգարանը վեցերորդ տարին շարունակ շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի թանգարանը: Այդ մասին են վկայում The Association of Leading Visitor Attractions, Alva-իի տվյալները:
Անցած տարի թանգարան այցելել է գրեթե 5,6 մլն մարդ, ինչը 4,7%-ով քիչ է, քան նախկինում:
Երկրորդ հորիզոնականում Tate Modern ժամանակակից արվեստների թանգարանն է՝ 5,3 մլն այցելուներով: Վերջին ամիսների ընթացքում այնտեղ այցելությունների թիվը աճել է 9%-ով:
Բրիտանական թանգարանների եռյակը եզրափակում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, որը ևս Լոնդոնում է գտնվում:
Alva-ի տվյալներով՝ Օլիմպիական և պարապլիմպիական խաղերը նպաստել են այցելուների թվի նվազմանը, բայց ոչ երկար ժամանակով: Ավելի բացասական դեր է խաղացել եղանակը, մի քանի անձրևային ամիսները և ցածր ջերմաստիճանը:










































