Tuesday, 09 06 2026
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

«Չանախը» դադարեցրել է համագործակցությունը «Սթարի» հետ. պարտքը հասել է 25 միլիոնի

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերությունն այս տարվա հունվարից դադարեցրել է համագործակցությունը «Սթար» խանութների ցանցի հետ: «Չանախի» հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ անցած տարվա հոկտեմբերից «Սթարը» դադարել է վճարել մատակարարված ապրանքի դիմաց, և այս տարվա հունվարի դրությամբ պարտքը հասել է 25 մլն դրամի:

«Իրենցից մարդ չենք գտնում, որ պարտքը ուզենք: Ոչ ոք չի լսում մեր ձայնը, ո՞ւմ դիմենք: Կաթնամթերքը փողոցային վաճառք չի, պետք է խանութում իրացվի: Իսկ հիմա ում էլ դիմենք, կասեն՝ պարտքը չէր վճարում, ապրանք չտայիք, այդքան չկուտակվեր, բայց մեր մտքով չէր անցնի, որ էդքան մեծ գրուպը նման ձևով կվարվի»,- ասաց Ղ. Բունիաթյանը՝ հավելելով, որ անցած տարի դիմել էին ՀՀ նախագահի աշխատակազմին, որի միջամտության արդյունքում 7 մլն դրամ «Սթարը» վճարել էր «Չանախին», բայց հետո նորից դադարեցրել էր վճարումները:

Նա նշեց, որ «Չանախն» աշխատում է հաշիվ-ապրանքագրերով, վճարումները կատարում է ժամանակին, և հիմա էլ գյուղացիներից մթերված կաթի դիմաց վճարելու համար բանկից 10 մլն դրամ վարկ է վերցրել. «25 մլն դրամն ուր, 10 մլն դրամն ուր: Մանրածախ շուկայում խայտառակ վիճակ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում