Լեդի Գագան պատրաստվում է այս ամառ ամուսնանալ: Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով երգչուհու մոտ ընկերուհուն՝ դիջեյ Լեդի Սթարլայթին:
Նրա խոսքով՝ Լեդի Գագան և Թեյլոր Քինին հանդիպում են 2011 թվականի սեպտեմբերից և բնակվում են Չիկագոյում: Ամռանը, երբ Քինիի նկարահանման գրաֆիկը պարզ լինի, իսկ Լեդի Գագայի համերգների ու ձայնագրությունների գրաֆիկը թեթևանա, այդ ժամանակ էլ կարվի հայտարարությունը:
Գագան արդեն իրեն զգում է հարսնացուի դերում: Թեյլորի հետ You and I տեսահոլովակում նրանք հայտնվել են որպես հարս ու փեսա:






































