Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Sport-express-ին:
«Չեմպիոնների Լիգայում մեր թիմը փորձում էր արդյունքի հասնել, և դա մեզ հաջողվեց խմբային փուլում: Դորտմունդում չկարողացանք մեր լավագույն խաղը ցուցադրել և կատարել մարզչի առաջադրանքը:
Նշանակություն ունեցավ նաև այն, որ 3 ամիս պաշտոնական հանդիպումներ չէինք անցկացրել և խաղային ռիթմը բաց էինք թողել:
Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա մեր առավելությունը մյուս թիմերի նկատմամբ ոչինչ չի նշանակում: Մինչև առաջնության ավարտը դեռ 10 տուր կա, և մենք պետք է հաղթենք բոլոր մնացած խաղերում՝ առաջին տեղը պահպանելու համար: «Դինամո»-ն, «Դինեպր»-ն ու «Մետալիստ»-ը պայքարելու են մինչև վերջ:
Դեմ չեմ ԱՊՀ առաջնության ստեղծմանը: Այն կարող է շատ հետաքրքիր լինել»:









































