Lamborghini իտալական ընկերությունը, որը հայտնի է իր թանկարժեք սպորտային ավտոմեքենաներով, իր հիմնադրման 50-ամյակի առիթով ներկայացրել է նորույթ, որը գնորդին ընդամենը 32 հազար դոլար կարժենա: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Երկու միլիոն դոլար արժեքով Lamborghini Reventon-ի հետ համեմատած՝ նորույթն անհավանական էժան է: Այն չունի շարժիչ, չորս անիվի փոխարեն՝ ունի երկու անիվ:
Lamborghini հեծանիվը պատրաստվել է շվեյցարական հեծանիվ արտադրող BMC-ի և նրա impec դուստր ձեռնարկության հետ համագործակցության արդյունքում:
Lamborghini հեծանիվը կպատրաստվի 50 օրինակով, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը կստեղծվի՝ համաձայն պատվիրատուի անհատական ցանկության:
Նշվում է, որ նոր հեծանիվը ամենաթանկը չի լինի պատմության մեջ: 2009 թվականին Մոնակոյի Aurumania ավտոարտադրողը թողարկել էր Crystal Edition Gold Bike՝ 101 հազար դոլար արժեքով: 2011-ին գերմանական PG-Bikes-ը թողարկել էր հեծանիվ 60 հազար եվրո արժեքով: Այն կարող է էլեկտրաշարժիչի հաշվին 100 կմ/ժամ արագություն զարգացնել:









































