Շվեդիայում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը (Snoop Dogg) շաբաթ գիշերը ձերբակալվել է արգելված նյութեր օգտագործելու կասկածանքով, սակայն մեզի անալիզ տալուց հետո ազատ է արձակվել, հայտնում է nua.in.ua-ը:
Շոուից հետո` Կոպենհագենում, երաժիշտին բռնել են և պահել Ուպսալայում (Շվեդիա), որտեղ նա թմրանյութի թեսթ է անցել: Ինչպես հայտնում է ոստիկանության ներկայացուցիչ Դանիել Նիլսոնը, ոստիկանությունը կարծում էր, որ Սնուփ Դոգը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ:
Եվ չնայած ռեփերին արդյունքում ազատ են արձակել, առայժմ անալիզի արդյունքները չեն հրապարակվել: Սնուփ Դոգը հայտնի է նրանով, որ անցյալում ակտիվ կերպով օգտագործել է թմրանյութեր: 2013 թվականին երաժիշտը հայտնել էր, որ իր երեխաներին` 20-ամյա Կորդին, 18-ամյա Կորդելիին, 16-ամյա Կորիին սովորեցրել է թմրանյութ ճիշտ ծխելը:








































