Ֆրանսիական «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվել է «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է TMW-ն, անգլիական ակումբը 24-ամյա ֆրանսիացու տեղափոխության դիմաց «Լիոն»-ին պատրաստ է 30.5 միլիոն եվրո վճարել:
Լակազետի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Յուվենտուս»-ը և ՊՍԺ-ն:








































