Շարունակվում է International Champions Cup ընկերական մրցաշարը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվել է Մադրիդի «Ռեալ»-ի և Միլանի «Ինտեր»-ի պայքարը։ Մադրիդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «ներաձուրիներ»-ի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Խեսեն, Ռաֆաել Վարանն ու Խամես Ռոդրիգեսը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Խամեսի ֆանտաստիկ գոլը՝ տուգանային հարվածով։









































