ԴԱԻՇ-ի գրոհայինները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել առնվազն 120 մարդու և պատանդել ավելի քան 350-ին։ Այս մասին հայտնում է Նայնավա նահանգի նահանգապետ Ասիլ Ալ-Նաջաֆին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ մահապատժի ենթարկվող և առևանգվող մարդկանց թիվը քաղաքի տարբեր հատվածներում ավելանում է, քանի որ մարդիկ գնալով ավելի ու ավելի են մերժում ԴԱԻՇ-ին։
Որոշ զոհեր, ովքեր մի քանի ամիս պատանդ են եղել գրոհայիններին, գնդակահարվել են։










































