Գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սուրճը չի դասվում օրգանիզմն ակտիվացնող և էներգիա հաղորդող ըմպելիքների շարքին: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Գիտական փորձին մասնակցել է մոտ 400 մարդ: Կամավորների մի մասը սուրճ է օգտագործել, իսկ երկրորդ մասը դրան փոխարինող, որից հետո մասնագետները հարցում են կատարել: Գիտնականները նշում են, որ փորձի մասնակիցների 50%-ը նախկինում սուրճ չի օգտագործել, մյուս կեսն ըմպելիքն օգտագործել է չափավոր քանակությամբ:
Փորձագետները պարզել են, որ սուրճը կարող է ակտիվացնել միայն ոչ մշտական օգտագործման դեպքում, իսկ ամենօրյա օգտագործման դեպքում այն առաջացնում է ընտելացում և չի ակտիվացնում:








































