2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ-ում գործել է 12 մանկատուն, որից 8-ը` պետական (3-ը` ք. Երևանում, 2-ը` ՀՀ Շիրակի, 1-ական` Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում), 4-ը` ոչ պետական (2-ը` ՀՀ Շիրակի, 1-ական` Կոտայքի և Լոռու մարզերում): Ներկա պահին գործում է 7 պետական մանկատուն:
2005 թ. հունվարի 1-ի դրությամբ, մանկատներում ապաստանել են 1190 երեխա, նրանցից աղջիկներ՝ 616-ը,
2006` 1156 երեխա, նրանցից աղջիկներ` 588-ը,
2007` 1142 երեխա, նրանցից աղջիկներ` 578-ը,
2008` 1102 երեխա, նրանցից աղջիկներ` 541-ը,
2009` 1253 երեխա, նրանցից աղջիկներ` 586-ը,
2010` 1224 երեխա, նրանցից աղջիկներ` 593-ը։










































