Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sportmediaset-ը:
Տեղեկությունների համաձայն՝ գերմանական ակումբը 12 մլն եվրո է առաջարկել 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Տոտենհեմ»-ն իր հերթին Սոլդադոյի իրավունքները գնել է «Վալենսիա»-ից՝ վճարելով 30 մլն եվրո: Անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Սոլդադոն մասնակցել 24 հանդիպումների, սակայն հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 7 անգամ: Նա մեկ գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:











































