Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական տանկերը գիշերային ժամերին հարվածել են Հալեպի նահանգի Զոր Մաղար գյուղին։ Այդ մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։
Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ գյուղը գտնվում է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների (YPG) վերահսկողության տակ, որը Սիրիայի տարածքում պայքար է մղում ԴԱԻՇ-ի դեմ։ Հարվածի հետևանքով վիրավորվել է YPG-ի 4 մարտիկ։ YPG-ն Թուրքիայից պահանջել է կասեցնել հարձակումը։







































