Արգենտինացի գիտնականները փորձեր են անցկացրել այն մարդկանց հետ, ովքեր փորձել են թողնել ծխելը: Պարզվել է, որ օրական 3 բանան ուտելը օգնում է նվազեցնել ծխախոտի քանակը: Բացի այդ, բանանը նվազեցնում է ծխելուն վերադառնալու վտանգը: Բանանի այդ հատկությունը բացատրվում է նրա մեջ A, B6, B12, C վիտամինների, ինչպես նաև կալիումի և մագնեզիումի առկայությամբ. այդ նյութերը օգնում են օրգանիզմին հաղթահարել նիկոտինային անբավարարվածությունը:
Գիտնականները նաև պարզել են, որ սխտորի ամենօրյա օգտագործումը կարող է կարգավորել արյան ճնշումը: Նրանք ուսումնասիրել են 5 ամիս շարունակ սխտորի փոշի օգտագործած մի քանի հարյուր մարդկանց տվյալները: Բժիշկները նրանց մեծ մասի մոտ արձանագրել են արյան ճնշման իջեցում, ընդ որում՝ որքան բարձր է եղել արյան ճնշումը, այնքան մեծ թ եղել արդյունքը: Այսպիսով, արյան բարձր ճնշմամբ տառապողներին խորհուրդ է տրվում օրական մեկ շերտ սխտոր ուտել:











































