Տվյալների համաձայն՝ 2014 թվականին բջջային թրաֆիկի համաշխարհային ծավալը կազմել է 33 միլիոն ՏԲ: Այս տարի, ըստ կանխատեսումների, տվյալ ցուցանիշը կհասնի 52 միլիոնի, այսինքն՝ ցանցերում ծանրաբեռնվածությունը կաճի ավելի քան 1,5 անգամ, իսկ ավելի ճիշտ 59%-ով: Այդ մասին հաղորդում է 3Dnews-ը:
Հաջորդ տարիներին բջջային թրաֆիկի ծավալը կշարունակի աճել: Այսպես՝ 2018 թվականին բջջային ցանցերով կհաղորդվեն մինչև 173 միլիոն ՏԲ տվյալներ: Նաև նշվում է, որ 2015 թվականի արդյունքներով, ամբողջ աշխարհում կհաշվվի մոտ 3,8 միլիարդ միացում երրորդ (3G) և չորրորդ (4G) սերունդների բջջային ցանցերի միջոցով: 2018 թվականին այդ ցուցանիշը կհասնի 5,1 միլիարդի:






































