Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Դևի Կլասենը կարող է Բունդեսլիգա տեղափոխվել:
Հոլանդիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիա»-ի դիտակետում է: Դորտմունդյան ակումբի մարզչական շտաբը տաղանդավոր կիսապաշտպանին դիտարկում է որպես Իլկայ Գյունդողանի փոխարինող, ով, հավանաբար, կփոխի ակումբային գարնցումը:
Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Կլասենը 30 հանդիպում է անցկացրել «Այաքս»-ի կազմում, 6 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել:











































