«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին դժգոհ չէր՝ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտության պատճառով:
«Մինչև հանդիպման մեկնարկն արդեն մենք գիտակցում էինք, որ դժվար կլինի խաղալ մի թիմի դեմ, որն այդքան հզոր հարձակման գիծ ունի: Իսկ մենք խաղում էինք առանց Մանգալայի, Կոմպանիի, Ագուերոյի, Բոնիի, Ֆերնանդինյոյի և Սաբալետայի:
Այս փուլում արդյունքներն այնքան էլ կարևոր չեն: Թիմի կազմում բացակայում էին առանցքային դերակատարություն ունեցող մի շարք ֆուտբոլիստներ, իսկ ոմանք էլ նոր էին շարք վերադարձել և հաշված օրեր էին մարզվել: Կարծում եմ՝ մենք հիանալի վայր էինք ընտրել նախամրցաշրջանային հավաքի համար: Ուրախ եմ, որ դարձյալ այստեղ եկանք: Մեզ շատ ջերմ ընդունեցին Ավստրալիայում»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































