ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր ծառայություններով այլ ակումբների հետաքրքրված լինելու փաստը: Ֆուտբոլիստը նշել է, որ լավ է զգում իր ներկայիս թիմի կազմում և չի պատրաստվում հեռանալ:
«ՊՍԺ-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի: Այնպես որ, նախկինի պես փարիզյան ակումբի ֆուտբոլիստ եմ: Երջանիկ եմ այստեղ: ՊՍԺ-ն ֆանտաստիկ թիմ է: Այստեղ խաղում եմ հիանալի ֆուտբոլիստների հետ, ապրում եմ Եվրոպայի լավագույն քաղաքում: Այնպես որ, գոհ եմ:
Իհարկե, հաճելի է իմանալ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են այլ ակումբներ: Բայց ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ»,- ESPN-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































