«Ժամը 18։30-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում ու շարժվում Գրողների տան մոտի պուրակ՝ համախմբվելու մեր պայքարակիցների հետ։ Միասնության արշավը շարունակում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրւյցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը, ով Բաղրամյան պողոտայի հայտնի իրադարձությունների ժամանակ նաև համակարգող խմբի անդամ էր:
Նարեկ Այվազյանը մանրամասնեց, որ միասնության հավաքին մասնակցելու են Անգլիական այգի գնացողները, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները և բողոքի այլ ակցիաներին մասնակցող քաղաքացիներ: «Ո՛չ թալանին»-ի անդամների հետ դեռ չենք խոսել»,- ասաց նա:
Նարեկ Այվազյանը շեշտեց, որ բոլորի պահանջը նույնն է, ուղղակի պետք է համախմբված օրակարգ ներկայացնել ու հարցը քննարկվի: Ըստ նրա՝ չի բացառվում, որ ընդհանուր նախաձեռնություն լինի:






































