Հուլիսի 25-ին Լոս Անջելեսում կկայանա 14-րդ Համաշխարհային ամառային խաղերի Հատուկ օլիմպիադայի բացման արարողությունը: Հատուկ օլիմպիադայի պատվավոր նախագահը կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է telegraf.com.ua-ը:
Խաղերը, որոնց կմասնակցեն ավելի քանի 175 երկրների յոթ հազար մարզիկներ, կշարունակվեն մինչև օգոստոսի 2-ը:
Մրցույթներում նպատակ չի դրված որոշել լավագույններին և գրանցել մարզական ռեկորդներ: Հատուկ օլիմպիադաներն անցկացվում են բացառապես մտավոր զարգացման խանգարումներով մարդկանց ադապտացման նպատակներով:
Google-ը այսօր doodle է նվիրել է Հատուկ օլիմպիադայի մեկնարկին:









































