Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լասանա Դիարան պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ:
30-ամյա հենակետայինը ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել ֆրանսիական ակումբ և առաջիկա օրերին կմիանա թիմի մարզումներին:
Հիշեցնենք, որ Դիարան 2014 թվականին «Լոկոմոտիվ»-ի հետ ունեցած դատական պատմությունների պատճառով զրկվել էր Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում և Գերմանիայում խաղալու իրավունքից, սակայն ՖԻՖԱ-ն ընդունել է ֆուտբոլիստի բողոքարկումն ու կասեցրել որոշումը:









































