Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խուսափել է պատասխանել Դե Խեայի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների մասին հարցին:
«Դե Խեա՞, ես ոչինչ չգիտեմ: Նա այստեղ չէ: Ես ամեն օր չեմ շփվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Լուի վան Գալի հետ: Ես դարպասապահներ ունեմ ամեն խաղում, որոնցից գոհ եմ: Հիմա մենք ցանկանում ենք խաղային պրակտիկա տրամադրել Կեյլոր Նավասին: Նա պետք է իրեն ավելի վստահ զգա: Իսկ Կիկո Կասիլյան նոր է ժամանել թիմ, մենք դեռ նրան կհասցնենք գնահատել»,-Բենիտեսի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասի հեռանալուց հետո «սերուցքայիններ»-ի կազմը համալրեց իսպանացի մեկ այլ դարպասապահ Կիկո Կասիլյան:











































