Ջեյմս Հոլմսի գործով դատավորը, որը մեղադրվում է ԱՄՆ-ի Ավրորա քաղաքի կինոթատրոնում 2012 թ. հունիսին սպանդի կազմակերպման և իրագործման մեջ, հաստատել է այսպես կոչված «ճշմարտության շիճուկի» կիրառումը:
Դատավոր Ուիլյամ Սիլվեսթրի որոշման համաձայն՝ այն դեպքում եթե Կոլորադո համալսարանի 24-ամյա նախկին ուսանողը չխոստովանի, որ Բեթմենի մասին պատմող ֆիլմի ցուցադրության ժամանակ սպանել է 12 մարդու, նրան կհարցաքննեն հատուկ դեղամիջոցների օգնությամբ:
Դատավորը չի հստակեցրել, թե ինչ նյութեր կներարկվեն Հոլմսի օրգանիզմ, սակայն վստահեցրել է, որ «դրանք բոլորը պետք է հաստատվեն բժշկական տեսանկյունից»:
Ջեյմս Հոլմսը դատարանի առաջ պետք է իրեն մեղավոր ճանաչի կամ հրաժարվի պատասխանատվությունից մարտի 12-ին:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսին Կոլորադո նահանգի բնակիչ Ջեյմս Հոլմսը դիմակով ներխուժել էր կինոսրահ և կրակ բացել հանդիսատեսի վրա: Հրաձգության հետևանքով սպանվեք էր 12 մարդ, վիրավորվել՝ 58-ը: Հոլմսի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է շիզոֆրենիայով: Եթե մարդասպանին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:







































