Հուլիսի 24-ին՝ ժամը 08:11-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ (մոտ 10 գլուխ): Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 ոչխար:









































