Կիևի կենտրոնում անհայտ անձը նռնականետով գնդակոծել է բանկի շենքը: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը: Հաղորդվում է, որ ամբողջովին սև հագնված անհայտ տղամարդը դուրս է եկել «Տավրիա» ավտոմեքենայից և կրակել նռնականետից «Ուկրինբանկի» շենքի 4-րդ հարկի պատուհանի ուղղությամբ:
Որոշ ժամանկ անց պայթյունի վայր են ժամանել պարեկային մեքենաներ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Վնասի չափի մասին չի հաղորդվում:













































