Հարձակվող Կրիստիան Բենտեկեն մեկնաբանել է «Ասթոն Վիլա»-ից «Լիվերպուլ» իր տեղափոխությունը:
«Այստեղ եմ եկել հաղթելու համար: Մտադիր եմ որքան հնարավոր է շատ գոլեր խփել «Լիվերպուլ»-ի կազմում: Դա այն է, հանուն ինչի ես ֆուտբոլ եմ խաղում: Կարծում եմ՝ լիվերպուլյան ակումբն իդեալական տարբերակ է: Զրուցել ենք մարզչի հետ: Ցանկանում եմ ակումբի կարևորագույն մի մասը դառնալ»,- «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բենտեկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ լիվերպուլցիները 32.5 մլն ֆունտ են վճարել Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:









































