Երեկ Ազատության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհրդի անդամները բաց քննարկման հրավիրեցին ոստիկանությանը՝ քննարկելու հավաքների ազատության հետ կապված հարցերը։
Անդրիաս Ղուկասյանը այս քննարկումը կարևորեց նրանով, որ հուլիսի 27-31-ը շատ կարևոր ժամանակահատված է, երբ հանրությունն իսկապես ունի վերջին հնարավորությունը՝ բողոքարկելու սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը և պահանջելու դրա չեղարկումը։ Ուստի այդ ակցիաների կազմակերպման հետ կապված անհրաժեշտ է նման քննարկում։
«Ոտքի, Հայաստան»-ը ոստիկանությանը վաղը «իրենց հարմար վայրում» հանդիպման է հրավիրում
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդարադատության փոխնախարարն իր հարցազրույցում արդեն նրանց կողմից բարձրացված շատ հարցերի պատասխանել է՝ կապված ճանապարհ փակելու, հավաքների ազատության օրենքը մեկնաբանելու հետ։
«Ինչ վերաբերում է քննարկումներին, կա կոնկրետ օրենսդրություն. ոստիկանությունն օրենսդրությամբ իր գործառույթներն է իրականացրել և իրականացնելու, քննարկման իմաստը չենք տեսնում։ Ոստիկանությունը կանի իր գործառույթները, հավաքի մասնակիցները պետք է լինեն օրենքով իրենց տրված իրավունքների շրջանակներում. կլինի՞ հասարակական կարգի խախտում՝ ոստիկանությունը կարձագանքի, չի՞ լինի խախտում, բնականաբար՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»,- հավելեց Աշոտ Ահարոնյանը։
Լուսանկարը` PAN Photo-ի










































