Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Red Eagles ֆան շարժման մամլո ծառայություը 1in.am Sport-ին տեղեկացնում է, որ Red Eagles-ն այսուհետ հանդես կգա որպես Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան ակումբ:
Իհարկե սա բավական պարտավորեցնող և համարձակ քայլ է մեկ տարին դեռևս չբոլորած ֆան ակումբի համար, որը, չնայած իր երիտասարդությանը, արդեն իր ավանդն ունի հայկական ֆուտբոլի զարգացման և երկրպագության մշակույթի ստեղծման գործում:
Սա լրացուցիչ խթան կհանդիսանա բոլոր Red Eagles-ականների համար՝ մեր հավաքականին է՛լ ավելի ոգևորված և է՛լ ավելի կազմակերպած ու հզոր աջակցություն ցուցաբերելու գործում:









































