BBC-ն հարցում է անցկացրել աշխարհի 62 քննադատների միջև, որպեսզի կազմի պատմության մեջ 100 լավագույն ամերիկյան ֆիլմերի ցուցակը, հայտնում է lenta.ru-ն: Առաջին տեղը գրավել է Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն»-ը, որը էկրան է բարձրացել 1941 թվականին: Ամբողջական ցուցակը հրապարակված է հեռուստառադիոընկերության կայքում:
Երկրորդ տեղը գրավել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը», իսկ երրորդ տեղը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտը»: Առաջին հնգյակում տեղ են գրավել նաև Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական Ոդիսական»-ը և Ջոն Ֆորդի «Որոնողները»:
Լավագույն համր ֆիլմը ճանաչվել է Վիլհելմ Մուրնաուի «Արևածագը», իսկ ամենաթարմ լավագույն ֆիլմը դարձել է Ստիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարի»-ն:








































