ՊՍԺ-ի հարձակվող Զլատնա Իբրահիմովիչը խոսել է իր կարիերայի շարունակության մասին:
«Մնու՞մ եմ ես Փարիզում: Իմ ապագան Ռայոլայի ձեռքերում է: Ամեն ինչ հնարավոր է: Պետք է սպասել»,- ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ իտալական «Միլան»-ը լրջորեն հետաքրքրված է Իբրայի ծառայություններով: Տեղեկություններ կան, որ օգոստոսի մեկին Զլատանը կրկին կդառնա «Միլան»-ի ֆուտբոլիստ:








































