Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կարող է հեռանալ: Լուչոն դեմ չէ նրա որոշմանը, բայց հիշեցնում է, որ նրա տրանսֆերը ձեռք բերելու համար թիմերը պետք է վճարեն Պեդրոյի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 30 միլիոն եվրո:
«Եթե Պեդրոն ցանկանում է, ապա կարող է հեռանալ: Այդ դեպքում, իհարկե, նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբը պետք է վճարի ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագինը: Մենք հանդիպել և զրուցել ենք: Կարծում եմ՝ Պեդրոն իր ապագայի հարցում ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































