Միլանի դատարանի նշանակած բժիշկները հաստատել են, որ San Raffaele հիվանդանոցում գտնվող Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել սկանդալային «Ռուբիի գործի» դատական նիստերին:
TMNews գործակալության հաղորդմամբ՝ դատական բժիշկների եզրակացությունից հետո «Ռուբիի գործի», որի շրջանականերում նրան մեղադրում են անչափահասների մարմնավաճառոթյանը մասնակցության համար, երկուշաբթի օրը նախատեսված նիստը տեղափոխվել է չորեքշաբթի:
Բեռլուսկոնին հոսպիտալացվել է մարտի 8-ին: Նրա փաստաբանները դատարանին ներկայացրել են բժշկի հավաստագրեր: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են «աչքի լորձաթաղանթի սուր բորբոքում» (կոնյունկտիվիտ) և պահանջել են գործի քննությունը «հարգելի պատճառով» հետաձգել:
Բացի «Ռուբիի գործից»՝ Միլանում Բեռլկուսոկնիի դեմ ևս մեկ դատական գործ է ընթանում. վերաքննիչ դատարանը քննում է Mediaset-ում ֆինանսական խարդախությունների գործը, որով անցյալ տարվա հոկտեմբերին Բեռլուսկոնին արդեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երեքը նրան անմիջապես ներվել են համաներման մասին օրենքով: Բացի դրանից՝ երկուշաբթի օրը Նեապոլի դատախազությունը պահանջել է անմիջապես նոր դատական գործ սկսել Բեռլուսկոնիի դեմ՝ կոռուպցիայի և խորհրդարանականներին կաշառելու մեղադրանքով,- հայտնում է RIA Novosti-ն:








































