Thursday, 18 06 2026
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:

Կառավարության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր առջև ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը:

«ՀՀ կառավարությունն ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ ցավոք վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում: «Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով այս միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը:

«Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկումների արդյունքում կհնչեն մի շարք օգտակար առաջարկություններ, կներկայացվեն համակարգի զարգացման տարբեր նախագծեր և ուղիներ, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել:

Միջոցառման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը և նախատեսվող քայլերը:

Ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում