«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Յուվենտուս»-ը կբանակցեն հարձակվող Ֆերնանդո Լիորենտեի՝ անգլիական ակումբ տեղափոխության հարցի շուրջ: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը դեռ ձեռքբերումներ է ունենալու մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Ֆեներբահչե»-ն: Թուրինցիները մտադիր են 12 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից:
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լիորենտեն 31 հանդիպում է անցկացրել, 7 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:








































